Խմբագրական խորհուրդ` Ա. Վ. Աղասյան (նախագահ) և այլք
«Գիտություն» հրատարակություն, 2012 թ., Երևան, 215 էջ
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ 2011 թ. նոյեմբերի 26-27-ին ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը իր նիստերը գումարեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական վեցերորդ նստաշրջանը:
Ժողովածուն պարունակում է նստաշրջանին մասնակցած երիտասարդ հայագետ-արվեստաբանների զեկուցումները: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության:
Ժողովածուն հասցեագրված է արվեստաբաններին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: