ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

24.10.2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թ. մրցանակներ շնորհելու գործընթացի մեկնարկի մասին:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի՝  լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`
• բնական գիտություններ,
• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, 
• ֆիզիկա,
• բժշկագիտություն, 
• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր),
• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական),
• հումանիտար գիտություններ:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը,  որոնք առաջին անգամ հրատարակվել,  հրապարակվել,  կատարվել,  ցուցադրվել,  բեմադրվել,  կառուցվել-ավարտվել են 2015-2017 թթ. ընթացքում: 

Հայտերն ընդունվում են 2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Մրցանակաբաշխության վերաբերյալ այլ մանրամասներ իմանալու,  ինչպես նաև ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար կարող եք այցելել  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք: