ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը

25.09.2024

Խորին ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը:

Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ուներ Հայաստանի Հանրապետությունում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։

Նա բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ էր, և միաժամանակ՝ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի արդյունավետ կառավարիչ, որն իր գիտական ձեռքբերումների և անձնային բարձր հատկանիշների շնորհիվ՝ վայելում էր թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային ճարտարագիտական համայնքների հարգանքը:

Ի գնահատումն Յուրի Սարգսյանի նշանակալի ավանդի՝ նա 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալով։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից հեռացած Յուրի Սարգսյանն ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին և գործընկերներին։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հանձնաժողով՝ վերջինիս հուղարկավորության կազմակերպման նպատակով։