Ս. Հարությունյանը՝ Սլավոնական համալսարանի պատվավոր պրոֆեսոր
15.09.2015

Սեպտեմբերի 15-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին արգասավոր գիտակազմակերպչական գործունեության, Հայաստանում գիտության զարգացման և կառավարման արդյունավետ համակարգի ստեղծման համար շնորհվեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: