ՀՀ կառավարության նիստում

Մայիսի 6-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել եւ ընդունվել է «Սինքրոտրոնային ճառագայթման արագացուցիչ հենքի վրա «Քենդլ» միջազգային կենտրոնի նախագծի իրականացման միջոցառումների և պատասխանատու նշանակելու մասին» որոշումը:
Հաշվի առնելով «Քենդլ» նախագծի կարեւորությունը առաջատար կիրառական գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների զարգացման գործում, ՀՀ կառավարությունը հաստատել է «Քենդլ» նախագծի արժեքի 25 տոկոսի սահմանում ֆինանսական մասնակցություն ունենալու իր պատրաստակամությունը եւ օտարերկրյա պետություններին եւ միջազգային կառույցներին հրավիրել մասնակցելու այդ կենտրոնի կառուցմանը եւ օգտագործմանը։
Նախագծի իրականացման պատասխանատու է սահմանվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն։ «Քենդլ» նախագծի համակարգման համար ստեղծվել է խորհուրդ` ՀՀ վարչապետի ղեկավարությամբ։
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին