ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

09.02.2017

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է կանաչ քիմիայի ոլորտում գիտահետազոտական ծրագրերի համար նախատեսված «UNESCO/PhosAgro/IUPAC» դրամաշնորհների համար հայտեր ներկայացնելու:

Դրամաշնորհները նախատսված են խոստումնալից և նորարար այնպիսի ծրագրերի համար, որոնք հնարավոր է իրականացնել մեկ տարվա ընթացքում և որոնք ներկայացվել են ինքնուրույն գործունեություն ծավալող կամ գիտահետազոտական թիմ ղեկավարող երիտասարդ գիտնականի կողմից (մինչև 39 տարեկան): Հատուկ դրամաշնորհ է նախատեսված ֆոսֆոգիպսի մշակման և կիրառման ոլորտում նորարարություններ պարունակող կանաչ քիմիայի ոլորտի ծրագրերի համար:

Դրամաշնորհներին վերաբերող այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.unesco.org/new/en/natural-sciences/science-technology/basic-sciences/chemistry/green-chemistry-for-life/how-to-apply:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թ. փետրվարի 28-ը:

 

Ստորև ներկայացվում են հայտերի ներկայացման համար անհրաժեշտ նյութերը` անգլերեն: