ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

26.05.2017

ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտաքին հարաբերությունների և հանրային տեղեկատվության հարցերով գլխավոր գրասենյակը հայտարարել է 2018 թվականի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ակադեմիական գիտելիքների և տեխնոլոգիայի էթիկայի համաշխարհային հանձնաժողովի կազմի փոփոխության մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ անդամ-պետությունները կարող  են ներկայացնել թեկնածություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի միջազգային կոմիտեի կազմում ընդգրկվելու համար: Կոմիտեի անդամներն աշխատելու են որպես անկախ փորձագետներ: Անդամակցության ժամկետը 4 տարի է՝ 2018-2021 թթ.:

Համապատասխան թեկնածուի առկայության դեպքում անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 16-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացնել պահանջվող փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով)` ՀՀ ԱԳ  նախարարություն փոխանցելու համար: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտաքին հարաբերությունների և հանրային տեղեկատվության հարցերով գլխավոր գրասենյակից ստացված գրությունից: