Ստեղծվում են աշխատանքային խմբեր
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի N 275-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում ներառված գիտության ոլորտին վերաբերող միջոցառումների ցանկում ընդգրկված են.
1. «Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը.
2. «Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը.
3. «Գիտության ոլորտի օպտիմալացման և կառուցվածքային բարեփոխումների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Նշված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ստեղծվում են աշխատանքային խմբեր: Աշխատանքային խմբերում ընդգրկվել ցանկացողները մինչև 2018 թ. ապրիլի 15-ը կարող են ցուցակագրվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում՝ info@scs.am էլեկտրոնային փոստին ուղարկելով commission2018 առարկայական տողով (subject line) նամակ: Նամակում անհրաժեշտ է ներառել դիմողի անձնական տվյալները (CV) և այն միջոցառման անվանումը, որին համապատասխան աշխատանքային խմբում ցանկանում է ընդգրկվել դիմողը: Աշխատանքային խմբերը կկազմվեն ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչությունում, և խմբերում ընդգրկված անձինք կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով: