Ուշադրություն
Ինչպես արդեն հայտարարվել է, գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների որոշման մեթոդաբանությունը մշակելու նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում ստեղծվելու է աշխատանքային խումբ: Վերջնաժամկետի ավարտին խմբում ընդգրկվելու ցանկություն է հայտնել 104 անձ:
Մայիսի 14-ին, ժամը 16.00-ին Գիտության կոմիտեում տեղի կունենա հանդիպում աշխատանքային խմբում ընդգրկվելու համար դիմած անձանց հետ (հասցե` Օրբելի եղբայրների 22, 1-ին հարկ):