ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպում՝ հայ-կուբայական գիտական համագործակցության նպատակով

01.04.2014

Մարտի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հյուրընկալել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո  Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):

 

Գիտության պետական կոմիտեի նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստան-Կուբա գիտակրթական հարաբերությունների ձևավորումը` հույս հայտնելով հետագա համագործակցության զարգացման համար: Ֆ. Դ-Բալարթ Կաստրոն ներկայացնելով այցի նպատակները՝ նշել է, որ հատկապես գիտության ոլորտում համագործակցելու, կապեր հաստատելու ակնկալիքներ կան:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (կյանքի մասին գիտություններ, ֆիզիկա, տեխնիկական գիտություններ) իրականացվելիք ծրագրերի մասով:

 

Առաջարկվել է նախապատրաստել հուշագիր՝ գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

 

Հյուրերը կոմիտեի նախագահի ուղեկցությամբ այցելել են նաև «ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին