ՄԳՏԿ հայաստանյան հանձնաժողովի աշխատանքային նիստը Երեւանում
Հուլիսի 21-ին Գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) Հայաստանյան հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ով հանդիսանում է ՄԳՏԿ կոորդինացիոն կոմիտեի անդամ:
Նիստի սկզբում Սամվել Հարությունյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՄԳՏԿ անդամ պետությունների կառավարիչների խորհրդի 49-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ Բելառուսի Հանրապետություն հուլիսի 9-11-ը կատարած այցի արդյունքները: Կոմիտեի նախագահն անդրադարձավ նաեւ ՄԳՏԿ համակարգում նախատեսվող վերակազմակերպական խնդիրներին:
Հաջորդ հանդիպումը որոշվեց անցկացնել ըստ անհրաժեշտության:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին