Ի գիտություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտաքին հարաբերությունների և հանրային տեղեկատվության հարցերով գլխավոր գրասենյակը հայտարարել է 2018 թվականի սկզբին Բիոէթիկայի միջազգային կոմիտեի կազմի փոփոխության մասին:
ՅՈՒՆԵՍԿՕ անդամ-պետությունները կարող են ներկայացնել թեկնածություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի միջազգային կոմիտեի կազմում ընդգրկվելու համար: Կոմիտեի անդամներն աշխատելու են որպես անկախ փորձագետներ: Անդամակցության ժամկետը 4 տարի է՝ 2018-2021 թթ.:
Համապատասխան թեկնածուի առկայության դեպքում անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 16-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացնել պահանջվող փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով)` ՀՀ ԱԳ նախարարություն փոխանցելու համար: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտաքին հարաբերությունների և հանրային տեղեկատվության հարցերով գլխավոր գրասենյակից ստացված գրությունից: