ՀՀ կառավարության նիստում

Օգոստոսի 10-ի ՀՀ կառավարության նիստում քննարկվել և ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: