Հանդիպում Յուրի Հովհաննիսյանի հետ

2017 թ. դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել է միջուկային ֆիզիկայի բնագավառում մեծանուն գիտնական, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին նվիրված երեկո:
Միջոցառումը բացվել է ՀՀ դեսպանի ողջույնի խոսքով, որին հետևեց Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: Այնուհետև ակադեմիկոսը մասնակիցներին է ներկայացրել հետաքրքիր դրվագներ իր գիտական գորունեությունից, մասնավորապես՝ Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարրի հայտնագործման հետ կապված։
Միջոցառմանը ներկա են եղել գիտնականներ, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառման վերաբերյալ մանրամասներ