Ֆոտոնիկան և միկրո և նանո-կառուցվածքային նյութերը
Հունիսի 28-ին Երեւանում մեկնարկեց 3-օրյա գիտաժողով՝ «Ֆոտոնիկան և միկրո և նանո-կառուցքավորված նյութերը» թեմայով: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) ֆինանսական աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի եւ Ամերիկայի օպտիկական ընկերության (OSA) հայկական ուսանողական մասնաճյուղի կողմից: Գիտաժողովին մասնակցում են 9 երկրների գիտնականներ:
Հունիսի 28-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած գիտաժողովի բացմանը մասնակցել են նաեւ Գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լ. Մարդոյանը եւ գիտական քաղաքականության վարչության պետ Վ. Սահակյանը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին