ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանը միացավ «Հորիզոն 2020»-ին

19.05.2016

Այսօր Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կողմից ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության  և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը:      

«ԵՄ հետազոտությունների, գիտության և նորարարության ոլորտի համագործակցությունը բաց է աշխարհի առաջ: Հայաստանը 16-րդ երկիրն է, որ ասոցացվում է Հորիզոն 2020-ին՝  հետազոտությունների և նորարարության ոլորտի հանրային ֆինասավորման աշխարհի խոշորագույն ծրագրին: Այն կբերի նոր և տարբերվող հմտությունների ու գաղափարների ներհոսք և կնպաստի հետազոտությունների ուղղությամբ միջազգային համագործակցության զարգացմանը»,_ նշել է ԵՄ հանձնակատար Մոեդասը: 

«Հորիզոն 2020-ի միջոցով Հայաստանի հետազոտական ինստիտուտներն ու մասնավոր հատվածը  հնարավորություն կունենան ստանալու առաջավոր հետազոտական և զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման ֆինանսավորում: Հորիզոն 2020-ի բացումը Հայաստանի համար վառ օրինակ է առ այն, որ  ԵՄ-ն հանձնառու է  առավել ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները»,_նշել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:

Համաձայնագիրը Հայաստանին թույլ է տալիս առավել ընդլայնել Եվրոպական միության հետ համագործակցությունը հաջողակ ու արդիական տնտեսությունների համար կենսական նշանակություն ունեցող հետազոտությունների և նորարարության ուղղություններով: Այն ցույց է տալիս Եվրոպական միության հանձնառությունը՝ նպաստելու իր գործընկերների՝ ծրագրին ասոցացված երկրների գիտական և նորարարական կարողությունների զարգացմանը:  Այն ևս մեկ քայլ է՝ հետազոտությունների և նորարարության ոլորտը աշխարհի առաջ բացելու ԵՄ-ն  նպատակին ընդառաջ:  

Մինչև այժմ Հայաստանը մասնակցել է Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում: Դա նշանակում է, որ Հայաստանի սուբյեկտները չեն պահպանել ծրագրի իրականացման համար  պահանջվող մասնակիցների նվազագույն քանակը և չեն օգտվել ծրագրի մի շարք կարևոր բաղադրիչներից, որոնցից է նորարարական բիզնեսների  աջակցությունը: ՀՀ ներկայացուցիչները չեն ունեցել մուտք դեպի քաղաքական ուղղությունների պատասխանատու առանցքային գերատեսչություններ:     

Համաձայնագրի շնորհիվ, ՀՀ հետազոտական ինստիտուտները, համալսարաններն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել Հորիզոն 2020-ի կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից ամենատարբեր ոոլորտներում՝ հիմնարար գիտական բնագավառից  մինչև ցուցադրական նախագծեր, նույն՝  ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների  կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով: Հայաստանյան ՓՄՁ-ներն ու մասնավոր սուբյեկտերը նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված աջակցությունից՝ նոր գաղափարներ մշակելու և նոր արտադրատեսակներ և ծառայություններ շուկա ներմուծելու նպատակով: