Հայտարարություն
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ի, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի և ԳԱՏԱՀ–ի համատեղ ջանքերով Հայաստանի գիտական հանրության համար Armenian Consortium-ի միջոցով երեք ամսով (մինչև 2012 թվականի մայիսի 22) հասանելի են դարձել Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի (http://webofknowledge.com) մի շարք ռեսուրսներ:
Դրանք հնարավորություն են տալիս արագորեն գտնելու և վերլուծելու ճշգրիտ և հասարակական գիտություններին, ինչպես նաև արվեստին և հումանիտար ոլորտին առնչվող բազմապիսի տեղեկատվություն: Համակարգն ընդգրկում է մատենագիտական ամբողջական նկարագրություն աշխարհի առաջատար գիտական գրականության մեջ գոյություն ունեցող տարատեսակ հրապարակումների մասին: Այս համակարգի միջոցով կարելի է նաև որոնում իրականացնել աշխարհի հղումների առաջատար շտեմարաններում` օգտագործելով նաև մեջբերվող հղումների որոնման և վերլուծման հզոր գործիքները` բոլորը մի պլատֆորմում:
Համակարգը մատչելի է, եթե մուտքն իրականացվում է ՀՀ գիտական հիմնարկների, բուհերի և գրադարանների կոնսորցիումում գրանցված IP-ներից:
Ուշադրություն: Web of Knowledge համակարգից օգտվողներն ամեն անգամ կապի սեանսն ավարտելուց հետո անպայման պետք է դուրս գան համակարգից՝ սեղմելով վերևի աջ անկյունում գտնվող Log Out կոճակը:
Համակարգի հասանելիության հետ կապված հարցերը կարելի է ուղղել Armenian Consortium-ում Ձեր կազմակերպության ներկայացուցչին (գրադարանի վարիչին, տնօրենին կամ տեղակալներին)
Նշված ժամանակահատվածում ՀՀ գիտաշխատողների համար Web of Knowledge համակարգի ռեսուրսներից մատչելի կլինեն հետևյալ ռեսուրսները.
Biological Abstracts®
BIOSIS Citation Index
BIOSIS Previews®
Կյանքի մասին գիտությունների բնագավառում հրապարակումների մատենագրական նկարագրումների մեծածավալ հավաքածուներ (1969 թվականից):
CAB ABSTRACTS®
Գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կիրառական կենսաբանության բնագավառի հետազոտությունների մասին տեղեկատվություն:
Current Contents Connect®
Աշխարհի առաջատար գիտական գրքերի և ամսագրերի, ինչպես նաև Web կայքերի և այլ փաստաթղթերի բովանդակությունը և մատենագրական նկարագրությունը:
Derwent Innovations Index(SM)
Հայտնագործությունների և նորամուծությունների արտոնագրերի և նրանց վրա հղումների հավաքածու (մատչելի են քիմիայի, էլեկտրականության, էլեկտրոնիկայի և ճարտարագիտության բնագավառները, արտոնագրերը` 1963 թվականից, հղումները` 1973 թվականից):
Essential Science Indicators
Գիտնականների, կազմակերպությունների, երկրների և ամսագրերի դասակարգման և գնահատման համար տեղեկությունների հավաքածու՝ հիմնված ամսագրային հոդվածների քանակի ու նրանց հղումների հաշվարկի վրա, ինչը թույլ է տալիս իրականացնել աշխարհի գիտական արտադրանքի համեմատական վիճակագրական հետազոտություն` ըստ գիտության բնագավառների:
Food Science & Technology Abstracts™
Սննդի բնագավառի հիմնարար և կիրառական հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ ամսագրերից, գրքերից, գիտաժողովների հաղորդումներից, զեկույցներից, արտոնագրերից, ստանդարտներից, ատենախոսություններից և օրենսդրությունից՝ 1969 թվականից սկսած: Ընդգրկում է սննդի շղթայի հետ առնչվող բոլոր հարցերի ու ապրանքների մասին գիտությունները, այդ թվում` կենսատեխնոլոգիա, մանրէաբանություն, սննդի անվտանգություն, հավելումներ, փաթեթավորում, մանկական սնունդ, կենդանիների սնունդ:
INSPEC®
Ֆիզիկայի, էլեկտրատեխնիկան և էլեկտրոնային ճարտարագիտության, հաշվողական տեխնիկայի, հսկող սարքավորման, մեխանիկական ճարտարագիտության, արտադրության, արտադրական ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, 1969 թվականից ներառյալ, գրականության մատենագիտական հավաքածու` բազմակողմանի մշակված և դասակարգված:
Journal Citation Reports® (միայն 2008 թվականը)
2008 թվականի աշխարհի առաջատար ամսագրերի ազդեցության համակարգված և օբյեկտիվ ուսումնասիրության քանակական արդյունքները` հիմնված հղումների հաշվառման վրա: Ընդգրկում է ամսագրերի ազդեցության գործակիցները:
Medline®:
ԱՄՆ-ի բժշկական ազգային գրադարանի առաջնակարգ շտեմարան: Ընդգրկում է կենսաբժշկական և կենսաբանական գիտությունները, կենսաճարտարագիտություն, հասարակական առողջապահություն, կլինիկական բուժում, բույսերի և կենդանիների մասին գիտություններ: Մատչելի են 1950 թվականից սկսած նյութեր:
Web of Science:
Մուտք աշխարհի առաջատար գիտական գրականության մատենագիտական ամբողջական նկարագրությունը պարունակող շտեմարաներ: Թույլ է տալիս ուսումնասիրել հրապարակման հղումները, առանձին գիտնականի (կազմակերպության, գերատեսչության, երկրի) հոդվածների հղումները, հղումների փոխկապվածությունը, կազմել հղումների քարտեզներ, գրաֆիկական տեսքով ներկայացնել հղումների ուսումնասիրության արդյունքները, ներբեռնել հոդվածների և հղումների մատենագիտական նկարագրությունները և դրանց ուսումնասիրման հիման վրա համակարգի կողմից ձևավորած զեկույցը: Մասնավորապես, մատչելի են.
- Science Citation Index Expanded (1975 թվականից)
- Social Sciences Citation Index (1975 թվականից)
- Arts & Humanities Citation Index (1975 թվականից)
- Conference Proceedings Citation Index- Science (1990-թվականից)
- Conference Proceedings Citation Index- Social Science & Humanities (1990 թվականից)
- Book Citation Index– Science (2005 թվականից)
- Book Citation Index– Social Sciences & Humanities (2005 թվականից)
Zoological Records®:
Աշխարհի առաջատար կենդանաբանական շտեմարան: Ընդգրկում է կենդանիների դասակարգման, կենդանիների կենսաբանության, կենսաբազմազանության և այլ կենդանաբանության հետ առնչվող հարցերի մասին գրականության մատենագիտական նկարագրություն: Մատչելի են հավաքածուի նյութերը՝ սկսած 1978 թվականից:
Ուշադրություն: ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն մարտի 1-ին և 14-ին, ժամը 17-ին կազմակերպում է ցանկացողների համար խորհրդատվություն, որի ընթացքում պատասխաններ կտրվեն համակարգից օգտվելու վերաբերյալ հարցերին:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 21 01 40 (108):
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե