ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄԳՏԿ հայաստանյան հանձնաժողովի աշխատանքային նիստը Երեւանում

13.07.2011

Հուլիսի 12-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը ՀՀ ԳԱԱ-ում մասնակցեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան հանձնաժողովի հերթական նիստին:

 

Նիստի ընթացքում քննարկվեցին Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառուցվածքում սպասվող փոփոխությունները: Ներկայացվեցին նաեւ Մոսկվայում հունիսի 26-29-ը տեղի ունեցած ՄԳՏԿ 53-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը եւ դրանց վերաբերյալ կայացված որոշումները:

 

Նշենք, որ ԳՊԿ նախագահը հունիսի 26-29-ը Մոսկվայում մասնակցել է ՄԳՏԿ 53-րդ նստաշրջանի աշխատանքներին, որի ընթացքում էլ ներկայացվել են ՄԳՏԿ վերակազմավորման հետագա ծրագրերը, առաջարկվել է Հայաստանը եւս ընդունել որպես ՄԳՏԿ կենտրոնական գրասենյակի տեղակայման համար հավանական պետություն:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին