Ի գիտություն
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանատնից հայտնում են, որ ԻԻՀ գենետիկայի միության և Գերմանիայի գենետիկայի միության համագործակցության շրջանակներում նախատեսվում է ս.թ. մայիսին Թեհրանում անցկացնել Իրանի գենետիկայի երրորդ միջազգային համագումարը: Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու գենետիկայի ոլորտում աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի առաջատար գիտնականներ և մասնագետներ:
Համագումարին առնչվող այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքէջից՝ http://geneticscongress.ir/: