Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների
ՀՀ գիտության կոմիտեն, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ գիտության կոմիտեում լրագրողների հավատարմագրման կարգի համաձայն, հայտարարում է 2020 թ. կոմիտեում լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրման համար լրատվական գործունեություն իրականացնողը պետք է մինչև 2020 թ. հունվարի 31-ը կոմիտե ներկայացնի գրավոր դիմում և մեկ գունավոր լուսանկար (նախկինում կոմիտեում հավատարմագրված լրագրողները լուսանկար կարող են չներկայացնել):
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ գիտության կոմիտե (Երևան, Օրբելի եղբայրների 22, հեռ.՝ 210 140 (109)) կամ ուղարկել info@scs.am էլեկտրոնային հասցեով:
ՀՀ գիտության կոմիտե