Գիտաժողով՝ Եվրասիա միջազգային համալսարանում

Փետրվարի 15-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Եվրասիա միջազգային համալսարանում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները եւ առաջնահերթությունները» թեմայով գիտաժողովի բացմանը:
Ս. Հարությունյանը ընդարձակ ելույթով ներկայացրել է հանրապետությունում գիտության զարգացման ռազմավարական հիմնախնդիրները:
Գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Նախատեսված են ՀՀ կառավարության հրապարակած սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ուղղություններին նվիրված 40-ից ավելի զեկույցներ:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին