Ստեղծվում է Ազգային գիտական լաբորատորիա
18.06.2010

ՀՀ կառավարությունը հունիսի 17-ի նիստում Միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա հավանություն է տվել Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույցին։
Հունիսի 17-ի նիստում ընդունվել է նաեւ որոշում վերոնշյալ ինստիտուտը «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ վերանվանելու մասին։
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին