ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղի ունեցավ քննարկումների հարթակի հերթական հանդիպումը

02.11.2018

Ինչպես արդեն հայտարարվել է, յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, ժամը 15:00-18:00-ը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում կազմակերպվում են հանդիպումներ գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ: Գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի երրորդ հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին:

Հանդիպման ժամանակ կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը պարզաբանումներ տվեց գիտնականներին հետաքրքրող հարցերի կապակցությամբ: Քննարկվեցին կոմիտեի կազմակերպած մրցույթների հայտերի փորձաքննության և քաղաքացիներից ստացված առաջարկությունների քննարկման կարգի վերաբերյալ հարցեր:

Կոմիտեն կոչ է անում  շահագրգիռ անձանց ակտիվորեն մասնակցել գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի հանդիպումներին` նպաստելով գիտության ոլորտում գործող ծրագրերի բարելավմանն ու նորերի մշակմանը:

 

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին