Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների միգրացիան (էթնոսոցիոլոգիական հետազոտություն)
Միհրան Գալստյան
Երևան, «Գիտություն» հրատարակչություն, 2015, 208 էջ:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ տպագրված մենագրությունում քննարկվում են արտերկիր մշտական բնակության և աշխատանքային միգրացիայի մեկնած ՀՀ ազգային փոքրամասնությունների էթնոժողովրդագրական բնութագիրը, սոցիալ-մասնագիտական կազմը, արտերկրում զբաղվածության ոլորտները, Հայաստանի հետ նրանց կապերը և հետագա վերադարձի հնարավորությունները, ինչպես նաև սոցիալ-մշակութային փոխակերպումները և բազմամշակութայնության ձևավորման առանձնահատկությունները: Գիրքը նախատեսված է էթնոսոցիոլոգների, սոցիոլոգների, ազգագրագետների, մշակութաբանների, պատմաբանների, հումանիտար գիտությունների այլ բնագավառների մասնագետների և ուսանողների համար։