Մշակվել է Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը
Ի կատարումն ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 149-րդ կետի՝ մշակվել է Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը:
Հաշվի առնելով փաստաթղթի ընդունման կարեւորությունն ու արդիականությունն՝ ակնկալում ենք Ձեր շահագրգիռ մոտեցումը:
Խնդրում ենք նախագծի վերաբերյալ առաջարկությունները եւ դիտողություններն ուղարկել հետեւյալ էլ. հասցեով՝ info@scs.am:
«Գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն» (նախագիծ)
Հարցերի համար դիմել Գիտական քաղաքականության վարչության գիտական քաղաքականության եւ զարգացման ծրագրերի բաժին, հեռախոս՝ 210 140 +118 :
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին