ՄՀՄԻ հետ համագործակցությունը շարունակվում է
Հուլիսի 8-ին Դուբնայում (ՌԴ) տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ղեկավարած պատվիրակության հանդիպումը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրինության հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՄՀՄԻ փոխտնօրեն Մ. Իտկիսը, ակադեմիկոս Յ. Հովհաննիսյանը, ՄՀՄի աշխատակիցները:
Հայ ֆրանսիական համագործակցության շրջանակներում
Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հյուրընկալեց Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտության նախարարության Եվրոպական և միջազգային հարաբերությունների և համագործակցության գծով գլխավոր քարտուղար պրոֆեսոր Ժան-Լյուք Քլեմանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարիանին և եվրոպական համագործակցության հարցերով կցորդ Տիֆեն Ռամպիյոնին:
Մանրամասներ
ՄԳՏԿ-ն կֆինանսավորի հայկական 3 ծրագիր
Հունիսի 3-5-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) աշխատանքային հանդիպմանը, ինչպես նաև ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի և համակարգողների կոմիտեի 59-րդ նստաշրջանների աշխատանքներին:
ՄանրամասներՀայ-բելառուսական մրցույթի արդյունքները հայտնի են
Հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված համատեղ գիտական նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀԲՀՀ-2014 միջազգային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված գիտական ծրագրերի ցանկը:
Մանրամասներ