Ի գիտություն
2014 թ. հոկտեմբերի 29-31-ը կկայանա «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 24-րդ գիտաժողովը:
Գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների և «կլոր սեղանների» նիստերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների.
ա) կայուն զարգացման ապահովում,
բ) մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովում,
գ) տնտեսական զարգացման քաղաքականություն,
դ) գիտելիքահենք տնտեսություն,
ե) հակաճգնաժամային կառավարում,
զ) ֆինանսական շուկաների զարգացման հեռանկարներ,
է) կրթության որակի ապահովում,
ը) միջազգային տնտեսական հարաբերություններ,
թ) բիզնեսի կատարելագործման ուղիներ,
ժ) նորաստեղծական զարգացում:
Գիտաժողովի վերաբերյալ մանրամասներ կարող եք իմանալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայքից: