ՄՐՑՈՒՅԹ
Հունիսի 28-ից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում անցկացվող Ակադեմիական և գիտական շարժունության միջազգային մրցույթը:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց և թղթային տարբերակով։
Առցանց հայտը ներկայացվում է հետևյալ հղումով՝ https://formulaires.auf.org/ (անհրաժեշտ է գրանցվել)։
Հայտի թղթային տարբերակն անհրաժեշտ է ներկայացնել հայտատուի դիմումով՝ ինչպես Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն, այնպես էլ՝ Գիտության պետական կոմիտե՝ Երևան 0028, Օրբելի եղբայրների 22 հասցեով:
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2017 թ. հոկտեմբերի 20-ը, ժամը 17:00 ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 210 140 (115):
Մրցույթի հրավերի փաթեթ: