Միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Ֆանարջյանի ծննդյան 80-ամյակին
Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ «Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի, Լ. Օրբելու անվան հայկական ֆիզիոլոգիական ընկերության եւ IBRO-ի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովի բացմանը:
«Ինտեգրատիվ գործունեության եւ նյարդային համակարգի պլաստիկության ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովը նվիրված է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ռուսաստանի ԳԱ թղթակից-անդամ Վ. Վ. Ֆանարջյանի ծննդյան 80-ամյակին: Գիտաժողովի ծրագրով մինչեւ մայիսի 13-ը նախատեսված են բազմաթիվ գիտական զեկույցներ տեղի եւ արտերկրից հրավիրված գիտնականների կողմից, իսկ մայիսի 14-ին՝ այցելություն Ծաղկաձոր՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարան:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին