Անձի հոգեբանական անվտանգության համակարգի հուզական հակազդումները
Մ. Մկրտումյան, Լ. Մկրտումյան
Երևան, «Տիր» հրատարակչություն, 2017, 226 էջ
Մենագրությունը նվիրված է արտակարգ իրավիճակներում անձի հոգեբանական անվտանգության ապահովման, «ես կառուցվածքի», հուզական արտացոլումների, ինչպես նաև օրգանիզմի հոգեմարմնական փոփոխությունների ինքնակարգավորման հիմնախնդիրների ուսումնասիրմանը:
Հետազոտությունների արդյունքում մշակվել է անձի հոգեբանական անվտանգության ապահովման չափորոշիչների համակարգ։
Հավանական աղետների, արտակարգ իրավիճակների դիմակայման նպատակով հեղինակները մշակել են նաև հոգեկարգավորման հնարքների համալիր, որի յուրացման արդյունքում հնարավորություն է ստեղծվում ապահովելու արտակարգ իրավիճակներում անձի հոգեվիճակների կարգավորման ինքնուրույնություն։
Մենագրության տարբեր բաժիններում քննարկված հիմնախնդիրները կարող են օգտակար լինել հոգեբանության ֆակուլտետների մագիստրոսների, ասպիրանտների և հոգեբանական անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող գիտնականների համար:
Երաշխավորվել է հրատարակության Խաչատուր Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի խորհրդի կողմից։