Ի գիտություն գիտական կազմակերպությունների և բուհերի
Առաջնորդվելով ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի» 10-րդ կետով, անհրաժեշտ է մինչև 2016 թ. հունվարի 25-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի հետ կնքել համապատասխան պայմանագրեր՝ գիտական կազմակերպության (բուհի) կողմից իրականացվելիք «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ու «Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանություն» ծրագրերի ֆինանսավորման մասին:
Ծրագրերում ընդգրկված աշխատողների աշխատավարձի (ներառյալ եկամտային հարկը) չափը ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր չպետք է լինի:
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված բազային ֆինանսավորման ծավալները