Մեկնարկել է Համահայկական գիտական համաժողովը
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԿԳՆ ԳՊկ նախագահ Ս. Հարությունյանը մասնակցել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված Համահայկական գիտական համաժողովի բացմանը:
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո` Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հայ աշխարհահռչակ 17 գիտնականներ, ովքեր բաց դասախոսությունների, կլոր սեղան-քննարկումների ժամանակ իրենց փորձը կփոխանակեն Հայաստանի գիտնականների հետ, համատեղ կքննարկեն հանրապետության գիտության ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: