ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային համագումար` Երևանում

25.10.2018

Հոկտեմբերի 25-ին Երևանում աշխատանքն սկսեց ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային մասնակցությամբ VII համագումարը, որի կազմակերպման համար ֆինանսական օժանդակություն էր տրամադրել նաև ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն:

Համագումարի բացմանը մասնակցեց և ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի անունից ողջույնի խոսքը ներկայացրեց նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:
ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների համագումարները կազմակերպվում են 1993 թվականից սկսած, 4 տարին մեկ անգամ, ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի և  Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի հետ համատեղ: Հանդիպումները նպատակ ունեն ոլորտի մասնագետներին  ծանոթացնել ախտորոշման և բուժման միջազգային փորձին ու նորամուծություններին, նպաստել միջազգային համագործակցության ամրապնդմանը, երիտասարդ բժիշկների շրջանում հետաքրքրություն առաջացնել դեպի գիտական հետազոտությունները և այլն: Համագումարի աշխատանքներին մասնակցում են ոչ միայն վնասվածքաբան-օրթոպեդներ, այլ նաև հարակից առարկաների մասնագետներ, որը թույլ է տալիս քննարկել և մշակել նոր մոտեցումներ: 

Համագումարի շրջանակներում մինչև հոկտեմբերի 27-ը կանցկացվեն սեմինարներ և գործնական պարապմունքներ, ինչպես նաև` ցուցահանդես: