ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի Հանրապետության Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջեւ 2009 թվականի հունվարի 20-ին կնքված «Գիտական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում կողմերը հայտարարում են գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ փոխգործակցության առաջարկների մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունները եւ Ֆրանսիայի Հանրապետության Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միավորումները:
Մրցույթը ներառում է ճշգրիտ, բնական, հասարակագիտական եւ հումանիտար գիտությունների բոլոր բնագավառների հիմնարար եւ կիրառական հետազոտությունները:
Մրցույթի պայմանները եւ հրավերի փաթեթը տեղադրված են կայքէջում՝www.scs.am, «Մրցույթներ» բաժնում:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե