Վեբինարներ՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրին 22.09.2021 Ս.թ. սեպտեմբերի 28-ին, 30-ին և հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը կանցկացնի ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված վեբինարներ՝ նախատեսված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ազգային կոնտակտային անձանց, դրամաշնորհային ծրագրերի համակարգողների և շահառուների լայն շրջանակի համար: Մանրամասներ
Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել Լևոն Ֆարմանյանը 22.09.2021 ՀՀ վարչապետի 2021 թ. սեպտեմբերի 17-ի N 1012-Ա որոշմամբ՝ Լևոն Ֆարմանյանը նշանակվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար: Մանրամասներ
«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ բանակցություններն ավարտվեցին հաջողությամբ 19.09.2021 Սեպտեմբերի 16-ին Հայաստանը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտեցին բանակցությունները «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe-the Framework Programme for Research and Innovation) ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ։ Մանրամասներ
Կյանքից հեռացել է Էդվարդ Չուբարյանը 19.09.2021 Սեպտեմբերի 17-ին, 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։ Մանրամասներ
«Green Days 2021» միջազգային հանդիպումների շարք՝ բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ 17.09.2021 Լիոնում կայանալիք «Pollutec Trade Show»-ի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 12-ից 15-ը տեղի կունենա «Green Days 2021» միջոցառումը, որին հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց: Մանրամասներ