ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ կառավարության նիստում

22.06.2009

ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում է կայացվել հաստատել ՀՀ ագրարային ոլորտի գիտության զարգացման 2009-2013թթ. գերակա ուղղությունների հայեցակարգը։ Դրա նպատակն է ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագրի եւ ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության 2006թ. վերանայված տարբերակի դրույթներին համապատասխան սահմանել ագրարային գիտության գերակա ուղղությունները, մշակել ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումները:

 

Հայեցակարգի կիրարկումից ակնկալվում է ագրարային գիտության եւ գյուղատնտեսական մթերքների արտադրության, գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում, նոր եւ մրցունակ գիտական մշակումների ու տեխնոլոգիաների ստացում, դրանց ապրանքայնացում եւ իրացում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկայում,գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդում, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում, արտաբյուջետային միջոցներ ստեղծող համատեղ հետազոտությունների իրականացում եւ համաշխարհային ագրարային գիտությանը ինտեգրում եւ այլն:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին