Քննարկումների հարթակի հերթական հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը կազմակերպվող հերթական հանդիպումը հետաձգվում է մեկ շաբաթով` կոմիտեի նախագահի և նրա տեղակալի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Հերթական հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին, ժամը 15:00-18:00-ը: Կոմիտեն կոչ է անում շահագրգիռ անձանց ակտիվորեն մասնակցել գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի հանդիպումներին` նպաստելով գիտության ոլորտում գործող ծրագրերի բարելավմանն ու նորերի մշակմանը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին