Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային (թեմատիկ) եւ նպատակային-ծրագրային ֆինանսավորմամբ գիտական գործունեություն իրականացնող կազմակերպություններին
Գիտության պետական կոմիտեի 18.07.2008 N 08-03-03/56, ինչպես նաեւ 23.03.2009 թ. թիվ 08-03-03/50 գրությունների համաձայն` կրկին հիշեցնում ենք.
Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը անհրաժեշտ է Գիտության պետական կոմիտե ներկայացնել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող աշխատողների տվյալները, կամ նախկինում ներկայացված ցուցակներում կատարված փոփոխությունները՝ պահանջվող ձևով (կցվում է):
Փոփոխություններ լինելու դեպքում պարտադիր պետք է նշել՝
ա) նախորդ ցուցակից հանված (այդ թվում մահացած) կամ ցուցակում նոր ընդգրկված անձանց,
բ) ցուցակում նոր ընդգրկված՝ գիտության թեկնածուի կամ դոկտորի աստիճան նոր ստացած անձանց (կցել վկայագրի պատճենը),
գ) ցուցակում ընդգրկված և 2 ամսից ավելի գործուղման մեջ գտնվող անձանց:
Նախորդ եռամսյակի համեմատ փոփոխություններ չլինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գրություն՝ փոփոխություններ չլինելու մասին:
Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոհիշյալ գրությունը ժամանակին չներկայացնելու դեպքում կդադարեցվի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի հետագա ֆինանսավորումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական տեղեկատվության եւ վերլուծության բաժին հեռ. 21 01 40 (122):