Քննարկվել են ինովացիոն զարգացման խնդիրները
Նոյեմբերի 17-18-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Սահակյանը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում մասնակցել է «Արդյունավետ քաղաքականություն ինովացիոն գործունեության կատարելագործման համար. գնահատում, իրականացում, դիտարկում» միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Բելառուսի գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի կողմից:
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից պատրաստված` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Տաջիկստանի ինովացիոն զարգացման վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև նշված զեկույցներում առաջարկված խորհրդատվություններն ու դրանց իրականացման ընթացքը: Վ. Սահակյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները:
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցությունը շարունակելու, ընդլայնելու և նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: