ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն եւ Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամը 2010 թ. մայիսի 7-ին կնքված համաձայնագրի շրջանակներում հայտարարում են հայ - ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2013» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթի հաղթողներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն գիտության հետեւյալ բնագառներում հիմնարար հետազոտությունների իրականացման համար.
- մաթեմատիկա, ինֆորմատիկա եւ մեխանիկա,
- ֆիզիկա եւ աստղագիտություն,
- քիմիա եւ նյութագիտություն,
- կենսաբանություն եւ բժշկական գիտություններ,
- գիտություններ երկրի մասին,
- ճարտարագիտական գիտությունների հիմնարար հիմունքներ:
Մրցույթի հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թ. հոկտեմբերի 2-ը: