Հայտարարություն
2011 թվականի մարտի 7-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի Ինտերնետ կենտրոնում (Բաղրամյան 24, Բրիտանական Խորհրդի հարևանությամբ) ELCA կոնսորցիումի նախաձեռնությամբ տեղի կունենա ուսուցողական դասընթաց: Դասընթացի ժամանակ Springer հրատարակչության ներկայացուցիչ պրն Միգուել Տարիբիո Մատեասը կներկայացնի վերոնշյալ հրատարակչության բազաներն առավել արդյունավետ և հմտորեն օգտագործելու ուղիները:
ՄանրամասներՄՐՑՈՒՅԹ
ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բնական գիտությունների բնագավառում ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացվող «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2011» մրցույթ հետեւյալ մասնագիտությունների գծով՝ քիմիա, Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ, կենսաբանական գիտություններ:
(Ժամկետն ավարտված է)
ՄանրամասներՄՐՑՈՒՅԹ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացվող «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010» մրցույթ:
(Ժամկետն ավարտված է)
ՄանրամասներՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է հայագիտության եւ հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:
(Ժակմետն ավարտված է)
ՄանրամասներՍեմինար ԳՊԿ-ում
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության առանձնահատկությունները» թեմայով սեմինարին, որը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 2-ին ժամը 16.00, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի 22, ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կոնֆերանսների դահլիճ):
Մանրամասներ