ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հիշեցնում է.
«Հայ-Ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացվող միացյալ միջազգային համատեղ լաբորատորիաների կազմավորման ծրագրի» շրջանակներում մրցութային հայտերի ընդունման աշխատանքներն իրականացվում են առանց ժամկետային սահմանափակումների՝ համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ գիտական համագործակցության մասին կնքված պայմանագրի:
Մանրամասներ«Երևան գիտության փառատոն-2010»
2010 թ. հոկտեմբերի 5-ից 8-ը Երևանում (Արգիշտի 7, Մոսկվայի տուն) առաջին անգամ անց է կացվելու «Երևան գիտության փառատոն-2010» միջոցառումը «Դեպի կանաչ տնտեսություն» նշանաբանով: Փառատոնը նախատեսվում է իրականացնել նույն օրերին կազմակերպվող «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ» միջազգային ընդգրկումով երկրորդ համաժողովին համատեղ:
ՄանրամասներՍեմինար Գիտության պետական կոմիտեում
ՄՐՑՈՒՅԹ
Ի գիտություն գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների
Մինչև ս. թ. ապրիլի 30-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե պետք է ներկայացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացված հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտության 2005-2009 թթ. ծրագրի ամփոփիչ հաշվետվությունն` էլեկտրոնային և տպագիր տարբերակներով:
Մանրամասներ