Հայտարարություն
ԱՊՀ Տնտեսական խորհրդի 2009թ. հունիսի 19-ի որոշմամբ ընդունված «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020թ. ժամանակահատվածի համար համագործակցության միջպետական նպատակային ծրագրի» շրջանակում նախատեսվում է գիտահետազոտական, ներդրումային, կազմակերպակառավարչական և ճյուղային մեկնարկային ինովացիոն նախագծերի իրականացում:
ՄանրամասներՀայտարարություն
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հիշեցնում է.
«Հայ-Ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացվող միացյալ միջազգային համատեղ լաբորատորիաների կազմավորման ծրագրի» շրջանակներում մրցութային հայտերի ընդունման աշխատանքներն իրականացվում են առանց ժամկետային սահմանափակումների՝ համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ գիտական համագործակցության մասին կնքված պայմանագրի:
Մանրամասներ«Երևան գիտության փառատոն-2010»
2010 թ. հոկտեմբերի 5-ից 8-ը Երևանում (Արգիշտի 7, Մոսկվայի տուն) առաջին անգամ անց է կացվելու «Երևան գիտության փառատոն-2010» միջոցառումը «Դեպի կանաչ տնտեսություն» նշանաբանով: Փառատոնը նախատեսվում է իրականացնել նույն օրերին կազմակերպվող «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ» միջազգային ընդգրկումով երկրորդ համաժողովին համատեղ:
Մանրամասներ