Հաստատվել են 2021/2022 ուստարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը 13.05.2021 ՀՀ կառավարության որոշմամբ 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու 10 տեղ է հատկացվել՝ բնական, հասարակական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներով: Մանրամասներ
2022 թ. հունվարի 1-ից գիտաշխատողների բազային աշխատավարձն զգալիորեն կբարձրանա 13.05.2021 Մայիսի 13-ի ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել որոշման նախագիծը, որով փոփոխություններ են կատարվում Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգում: Մանրամասներ
Հանդիպում՝ Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի պայմանների վերաբերյալ 10.05.2021 Մայիսի 7-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: Մանրամասներ
Քննարկվեցին առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների մրցույթի հետ կապված հարցեր 10.05.2021 Մայիսի 6-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները պատասխանեցին Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի հետ կապված հարցերին: Մանրամասներ
Հայաստանի հետազոտողները կարող են մասնակցել գերմանական «Green Hydrogen» մրցույթին 06.05.2021 Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը հայտարարել է «Green Hydrogen» խորագրով մրցույթ, որի շրջանակներում գերմանական կողմից ներկայացվող հայտերում կարող են ընդգրկվել նաև հետազոտողներ ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից: Մանրամասներ