ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին

29.11.2018
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 4-7ը կազմակերպում են «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1988թ.-ի աղետալի երկրաշարժին: Բացումը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում՝ դեկտեմբերի 4-ին, ժամը՝ 09:00-12:15, իսկ մնացյալ մասը՝ Անի հյուրանոցում:
 
Գիտաժողովն անցկացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակի շրջանակներում:
 
Մանրամասների համար զանգահարել 52 44 26 հեռախոսահամարով:
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե