ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

10.03.2009

Մարտի 9-ին ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ռենատե Ստիլլեին։

Ողջունելով հյուրին` Գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրեց երկրում գիտության ոլորտում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, նախատեսվող ծրագրերը եւ իրականացվող բարեփոխումները: Կոմիտեի նախագահը կարեւորեց նաեւ գիտության բնագավառում միջազգային համագործակցության դերը: Պարոն Հարությունյանը նշեց, որ պատրաստակամ է սերտ համագործակցության՝ փոխշահավետ համատեղ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու նպատակով:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության, բնագավառը հետաքրքիր ներկայացնելու եւ լավատեսական ծրագրերի համար: Օգտվելով առիթից՝  Ռենատե Ստիլլեն հրավիրեց պարոն Հարությունյանին հնարավորին սեղմ ժամկետում այցելել Բրազիլիայի Հանրապետություն՝ տեղում երկրի գիտական փորձին ծանոթանալու եւ համագործակցությունը երկու պետությունների միջեւ ամրապնդելու նպատակով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին