ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդես ԵՊՀ-ում

19.03.2019

ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը:

Մենագրության շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը, գիտնականներ, համշենցիներ, հյուրեր արտրերկրից, ուսանողներ:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը,  խոսելով հասարակագիտական ոլորտի ֆինանսավորման մասին, նշեց, որ բյուջեն աճել է, ինչը վկայում է գիտնականների հրաշալի աշխատանքի մասին:

Ընթերցելով գիտության կոմիտեի ուղերձը՝ նա ասաց, որ այսուհետ ևս կենտրոնում է պահվելու հայագիտության ոլորտը:

«Ձեռագրերն անգնահատելի գիտական և պատմամշակութային արժեք են իրենցից ներկայացնում, և դրանց ուսումնասիրությանը նվիրված աշխատությունը ոչ միայն զուտ գիտական, այլև խիստ ազգանվեր գործ պետք է համարենք»,- ասաց Սամվել Հարությունյանը:

Միջոցառման վերաբերյալ մանրամասները` ԵՊՀ կայքից: