Ֆորում՝ «Կապրենք միասին»
«Հիմնարար գիտությունների արդիական խնդիրները» գիտատեխնիկական ասոցիացիան «Քայլ դեպի ապագա» ծրագրի շրջանակներում նախատեսում է 2012 թ. ամռանն անցկացնել Կովկասյան միջազգային գիտակրթական ֆորում՝ «Կապրենք միասին» խորագրով:
Ֆորումի շրջանակներում նախատեսվում են գիտակրթական միջոցառումներ դպրոցականների, ուսանողների, երիտասարդ գիտնականների եւ մասնագետների համար, նախատեսվում է կազմակերպել գործադիր գագաթաժողով «Միջմշակութային երկխոսության ծրագիր. Ռուսաստան-Կովկաս-ճանապարհային քարտեզ» վերնագրով: Հավաքի գլխավոր իրադարձությունը կդառնա «Էթնոբազմազանությունը եւ ապագայի միջմշակութային ուղղվածությունը» միջազգային գիտաժողովը:
«Հիմնարար գիտությունների արդիական խնդիրները» գիտատեխնիկական ասոցիացիան ՌԴ-ում գրանցված տարածաշրջանային հասարակական կազմակերպություն է, որը վերջին տասնամյակում հաջողությամբ կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, ամառային դպրոցներ եւ այլ գիտակրթական հավաքներ Ռուսաստանի եւ կովկասյան տարածաշրջանի հետ կապված երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Բելառուսի մասնակցությամբ: Ասոցիացիան մեծ աշխատանքներ է իրականացնում հատկապես Աբխազիայում:
Ֆորումի կազմակերպչական կոնսորցիումի աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ Հայաստանի Հանրապետության պետական եւ հասարակական կազմակերպությունները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող փաստաթղթերից:
«Քայլ դեպի ապագա» ռուսաստանյան գիտա-սոցիալական ծրագիր
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին