Այցելություն Ռուսաստանի Դաշնություն
Մարտի 24-29 ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը մեկնելու է ՌԴ՝ Մոսկվայում մարտի 24-ին եւ 26-ին կայանալիք Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու համար:
Գիտության պետական կոմիտեի նախագահը մարտի 27-ին եւ 29-ին որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Դուբնա քաղաքում կմասնակցի նաեւ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների նստաշրջանին, որի ընթացքում քննարկվելու է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 2010-2016թթ. զարգացման պլանը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին