2012 թ. ԳՊԿ-ն կֆինանսավորի 21 գիտաժողով
«Գիտաժողովի կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն՝ 2012 թվականին նախատեսվող գիտաժողովների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով գիտական կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե է ներկայացվել ֆինանսական աջակցության տրամադրման 37 հայտ:
Կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության բաժինը կազմակերպել է նշված հայտերի փորձաքննությունը. 21 գիտաժողով մասամբ կամ ամբողջությամբ կֆինանսավորվի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից 2012 թ. ֆինանսավորման երաշխավորված գիտաժողովների ցանկ
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին